Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում կթաղեն 409 մուսուլմանների մնացորդները (տեսանյութ)
Աշխարհ
Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում մուսուլման բնակչության նկատմամբ իրականացրած ջարդերի 18-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցող սգո արարողությունները տեղի կունենան այս հինգշաբթի օրը՝ Պոտոչարիի հուշահամալիրի մոտ, որը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում:
1995թ. հուլիսին Սրեբրենիցա քաղաքում գեներալ Ռատկո Մլադիչի ղեկավարությամբ Բոսնիայի սերբերի բանակի գործողությունների արդյունքում սպանվել էր 7-8 հազար մուսուլման: 1992-1995 թթ. այս քաղաքի շրջափակումն ու դրան հաջորդած արական սեռի բնաջնջումը Բոսնիա և Հերցեգովինայի պատմության մեջ ամենաարյունալի էջերն են եղել: Նախկին Հարավսլավիայի միջազգային ռազմական տրիբունալը և ՄԱԿ-ի միջազգային դատարանը այդ սպանդը որակել էր իբրև ցեղասպանություն: 2009 թ. հունվարին Եվրախորհրդարանը հուլիսի 11-ը հայտարարեց Սրեբրենիցայում ցեղասպանության հիշատակի օր:
Ամեն տարի հուլիսի 11-ին տեղի են ունենում այդ ջարդերի զոհերի հայտնաբերված դիակների հուղարկավորության արարողությունները: Այս տարի հողին կհանձնվի 409 մարդ, որոնց թվում՝ 44 դեռահաս պատանի: Այսպիսով, հուշահամալիրում թաղվածների թիվը կգերազանցի 6 հազարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան