Greenpeace-ի ակտիվիստուհիները բարձրացել են Եվրամիության ամենաբարձր երկնաքերի վրա
Աշխարհ
Greenpeace շարժման ակտիվիստները բարձրացել են Լոնդոնում գտնվող Եվրամիության ամենաբարձր երկնաքերի վրա: Շարժման 6 ակտիվիստուհիների գործողություններին կարելի է հետևել տեսագրության միջոցով, որը հեռարձակվում է Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ կազմակերպված Save the Arctic քարոզարշավի շրջանակներում:
Հմուտ լեռնագնաց հանդիսացող աղջիկները շինության վրայով արդեն բարձրացել են 85 մետր: Նշենք, որ The Shard երկնաքերի բարձրությունը կազմում է 310 մետր: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները. գրում է BBC-ն:
Greenpeace-ը բացատրում է, որ այդ շենքը պատահաբար չի ընտրվել, քանի որ առաջին հերթին նրա անվանումը թարգմանաբար նշանակում է «բեկոր», իսկ շինության ապակեպատ ձևավորումը սառույց է հիշեցնում: Երկրորդ հերթին այս շինությունը գտնվում է Արկտիկայում նավթի արդյունաբերությամբ զբաղվող Shell ընկերության 3 խոշոր գրասենյակների միջև:
Շարժումն իր առջև նպատակ է դրել հասնել հյուսիսային բևեռում արգելանոցների ստեղծմանը, որտեղ չի թույլատրվի արդյունաբերել բնական ռեսուրսները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան