Ինդոնեզիայում բանտից փախել է 200 բանտարկյալ, որոնց թվում` ահաբեկիչներ
Աշխարհ
Ուրբաթ օրը Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Մեդան քաղաքի բանտից 200 բանտարկյալ է փախուտի դիմել, որոնց թվում՝ 20-ից ավելի կալանավորներ, ովքեր իրենց պատիժն էին կրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար. գրում է Associated Press-ը:
Անկարգությունների արդյուքնում, որոնք սկիզբ էին առել բանտում ջրի անջատման պատճառով, զոհվել է 3 հսկիչ ծառայող:
Ըմբոստացած բանտարկյալների մի մասը մնում էր բանտի տարածքում. նրանք այրել են բանտի շինությունները և պատանդ են վերցրել հաստատության 15 աշխատակիցների:
Բանտում, ուր իրենց պատիժն են կրում 2,6 հազար մարդ, արդեն հավաքվել են ոստիկանության և զինվորականության ուժերը: Իշխանություններին հաջողվել է նորից ձերբակալել փախուստի դիմած կալանավորներից 55-ին, որոնց թվում` 3 ահաբեկիչների:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան