Վատիկանը սառեցրել է փողերի լվացման մեջ մեղադրվող եպիսկոպոսի բանկային հաշիվները
Աշխարհ
Վատիկանի իշխանությունները սառեցրել են եպիսկոպոս Սալերնո Նունցիո Սկարանոյի բանկային հաշիվները, ում ձերբակալել էին փող լվանալու մեղադրանքով. տեղեկացնում է Reuters-ը:
Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել էին եպիսկոպոսին կաշառակերության և Վատիկանի Բանկի հաշվեհամարները ստուգելիս բացահայտված խարդախությունների գործով: Գործը վարում է Հռոմի դատախազությունը:
Սկարանոն մեղադրվում է 20 մլն եվրո կանխիկ գումար Իտալիա ներմուծելու համար: Գումարի ծագման աղբյուրները դեռևս հայտնի չեն: Եպիսկոպոսից բացի` Վատիկանի Բանկի գործով ձերբակալվել էր նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչը և բրոքերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)