Բրազիլիայում երեխան «հարություն է առել» տատիկի աչքի առջև
Աշխարհ
Բրազիլիայում նորածինը «հարություն է առել» տատիկի աչքի առջև, սակայն բժիշկները հայտարարել էին, թե երեխան արդեն մահացած է: Այս մասին գրում է Life News-ը:
Փոքրիկը ծնվել էր եկել հուլիսի 9-ին, սակայն ծնվելուց կարճ ժամանակ անց նա դադարել է շնչել: Բժիշկները փորձել են փրկել երեխայի կյանքը, բայց` ապարդյուն: Նրանք հայտարարել են, որ երեխան մահացած է:
Փոքրիկի 22-ամյա մայրն առաջինն է իմացել դստեր հանկարծակի մահվան մասին:
Բուժքույրերից մեկը որոշել է նորածնի մարմինն ուղարկել հիվանդանոցի մատուռ: 3 ժամ անց մատուռ է եկել փոքրիկի տատը` թոռան մարմինը տանելու: Այդ պահին աղջիկը շարժվել է և բացել աչքերը:
«Երբ տեսանք, որ նա շնչում է, երջանկությունից կորցրինք մեզ»,-հիշում է տիկին Սիլվան:
Փոքրիկն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան