Օբամայի և Պուտինի հեռախոսազրույցը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում քննարկել են անվտանգության հարցերում համագործակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռխասազրույց Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև: Պուտինն ու Օբաման կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- Интерфакс-ին հայտարարել է Պեսկովը:
Նշենք, որ ուրբաթ օրը Սնոուդենը, ով գտվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տրանզիտային գոտում, հանդիպել է ռուս իրավապաշտպանների հետ և աջակցություն խնդրել Ռուսաստանից ժամանակավոր կացարան ստանալու հարցում, քանի դեռ երկիրը լքելու համապատասխան փաստաթղթեր չի ստացել լատինամերիկյան երկրներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան