Ռեյկյավիկը խզում է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ նույնասեռականների պատճառով
Աշխարհ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկին դուր չի եկել Մոսկվայի ցուցաբերած վերաբերմունքը ԼԳՏԲ (լեսբուհի-գեյ-բի-տրանսսեքսուալ) հանրության նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գնարը: Նա նշել է, որ նման վերաբերմունքի պատճառով եղբայր քաղաքները կարող են խզել իրենց հարաբերությունները. մեջբերում է Интерфакс-ը:
Գնարը նշել է, որ Մոսկվան պարբերաբար ոտնահարում է նույնասեռականների իրավունքները, որի պատճառով Իսլանդիայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվել դադարեցնել համագործակցությունը:
Դերասան Յոն Գնարը Ռեյկյավիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2010-ից: Նա բազմիցս իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ հանրությանը։ Նա նաև Ռեյկյավիկում տեղի ունեցած գեյ-շքերթի ժամանակ հայտարարել է, որ պաշտպանում է ռուսական Pussy Riot պանկ- խմբին, որի ակտիվիստուհիներին ազատազրկել են եկեղեցում կազմակերպած պանկ-աղոթքի պատճառով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան