Պաղպաղակը երջանկացնում է մարդկանց
Աշխարհ
Գիտնականները հետաքրքիր հաշվարկներ են անցկացրել, որոնց ընթացքում պարզվել է, որ աշխարհում յուրաքանչյուր վայրկյանը մեկ վաճառվում է 1 պաղպաղակ, իսկ յուրաքանչյուր մարդ տարեկան միջինում ուտում է 12 կգ այդ քաղցրավենիքից: Դա զարմանալի չէ, քանի որ գիտնականների վերջին հետազոտություններն ապացուցել են, որ պաղպաղակը հիանալի հակադեպրեսեանտ է հանդիսանում, քանի որ ազատում է մարդուն դեպրեսիայից և բարձրացնում է տրամադրությունը:
Լոնդոնի հետազոտոկան ինստիտուտի աշխատակիցները վերջերս հիմնավորեցին այն փաստը, որ պաղպաղակը կարող է մարդկանց երջանկացնել: Անցկացրած լայնամասշտաբ ուսումնասիրութունների արդյունքում, որի ժամանակ կիրառվել է նաև մագնիտա-ռեզոնանսային տոմոգրաֆը, գիտնականները զննել են տվյալ պահին պաղպաղակ ուտող մարդու ուղեղը և եկել այն եզրակացության, որ պաղպաղակը լրջորեն ազդում է գլխուղեղի այն գոտիների վրա, որոնք պատասխանատու են ուրախության զգացողությունների համար: Հետաքրքիր է, որ այդ գոտիներն ակտիվացնելու համար բավական է միայն մեկ գդալ այդ քաղցր հաճույքից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան