Աֆղանստանում զինծառայողները սկսել են հաճախ ինքնասպան լինել
Աշխարհ
Աֆղանստանում զինծառայության մեջ գտնվող բրիտանացի զինվորականները սկսել են ավելի հաճախ մահանալ ինքնասպանությունից, քան մարտական գործողությւոններից. նշում է BBC-ն` հղում կատարելով իր կողմից հեռարձակվող «Պանորամա» հաղորդմանը:
Անցյալ տարի Աֆղանստանում սուիցիդի հետևանքով կյանքից ինքնակամ հեռացել է 50 բրիտանացի զինվոր և սպա: Թալիբների ձեռքով զոհվել է Միացյալ թագավորության 44 զինվոր:
Զինվորականների ընտանիքի անդամները վստահ են, որ զոհվածներին չի ցուցաբերվել համապատասխան հոգեբանական օգնություն:
Բրիտանիայի ՊՆ-ն նշում է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն իրենց համար աղետ է:
Վերջին 3 տարիների ընթացքում հետտրավմատիկ հոգեկան խանգարումների ենթարկվածների թիվը աճել է 2 անգամ. նշված է կատարված հետազոտության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան