Պանամայում առգրավվել է զենք տեղափոխող հյուսիսկորեական նավ
Աշխարհ
Պանամայում առգրավվել է չհայտագրված զենքի բեռով հյուսիսկորեական նավ, որը վերադառնում էր Կուբայից Պանամայի ջրանցքով. տեղեկացնում է BBC-ն` հղում կատարելով Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելիին:
Նավը կալանքի տակ էր վերցվել Կարիբյան ծովի կողմից Պանամայի ջրանցք մուտք գործելու պահին: Նավի անձնակազմը ձերբակալվել է: Պանամայի իշխանությունները փորձում են պարզել, թե զենքի ինչ տեսակի է պատկանում բեռը։ Ենթադրվում է, որ նավը հրթիռային համակարգեր էր տեղափոխում:
Նախապես հյուսիսկորեական նավը կասկածում էին թմրանյութ տեղափոխելու մեջ, սակայն խուզարկության արդյունքում եղեգնյա շաքարի կոնտեյներում պահվող զենք էր հայտնաբերվել: Պանամայի նախագահի խոսքերով` նավի կապիտանը փորձել է ինքնասպան լինել:
Համաձայն Հյուսիսային Կորեայի վրա ՄԱԿ-ի կողմից դրված պատժամիջոցների` այդ երկրի համար արգելվում է զենքի ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը:
Կուբան` որպես կոմունիստական ռեժիմի պետություն, այն սակավաթիվ երկներից է, որոնք Հյուսիսային Կորեայի դաշնակիցն են հանդիսանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան