Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Իրաք. ազգային համաձայնությանը սպասելիս

Մերձավոր Արևելք

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ իր վարչակարգը որոշել է Իրաքում այլեւս դադարեցնել ամերիկյան ռազմական ներկայությունը: Ըստ սահմանված ժամանակացույցի 2011թ. տարեվերջին Իրաքից դուրս բերվեց ԱՄՆ զինուժը: Օտարերկրյա զորքերի հեռացմամբ Իրաքը թեւակոխեց իր պատմության կարեւոր փուլերից մեկը, որտեղ երկրի քաղաքական ուժերի առջեւ ծանրացավ Իրաքի ապագան ինքնուրույն կառուցելու գործը: Այստեղ, սակայն, գլխավոր խնդիրն այն է, որ Իրաքի էթնոկոնֆեսիոնալ տարբեր խմբերի շահերով առաջնորդվող քաղաքական ուժերը երկրի պետական կառուցվածքի հաստատման հարցում արդեն մի քանի տարի տարամետ դիրքորոշումներ են ցուցաբերում: Մի կողմից առանձին ուժեր (հատկապես մեծամասնություն կազմող շիա արաբներին ներկայացնող կուսակցությունները) ցանկանում են երկիրը տանել դեպի կենտրոնացված պետություն կառուցելու, իսկ այլ ուժեր՝ առավել խորացված ֆեդերալիզացիայի ուղիով:

Այդ երկու ուղեգծերի կողմնակիցների առջեւ միաժամանակ ծառացած է երկրի վարչատարածքային առանձին միավորների սահմանների նոր վերաբաժանման ու ճշգրտման խնդիրը: Վերջինս նախորդ վարչակարգից մնացած այն ծանր բեռն է, որի հարցում դույզն իսկ սխալները կարող են երկիրը տանել քաղաքացիական պատերազմի ճանապարհով եւ հիմք դառնալ, որ շատ նահանգներում սկիզբ առնեն փոքրամասնություն կազմող խմբերի բռնաճշումներ կամ էթնոկոնֆեսիոնալ զտումներ:

Համահունչ ստալինյան ազգային քաղաքականությանը՝ Սադամ Հուսեյնի վարչախումբը նահանգների մեծ մասում նախկինում կատարել էր տարածքային այնպիսի վերաձեւումներ, որոնցով շատ նահանգներում սահմանափակել էր էթնոկոնֆեսիոնալ առանձին խմբերի միանշանակ գերակայությունները: Չնայած Իրաքի նոր սահմանադրությունը հնարավորություն ընձեռում է շտկելու այդ իրավիճակը, սակայն խմբերի տնտեսական ու քաղաքական շահերի բեւեռացվածությունը քիչ հավանական է դարձնում դրա սահուն իրագործումը: Առավել լարված է վիճակը նավթային պաշարներով հայտնի Քիրքուկի շրջանում, որտեղ բախվում են արաբների, թուրքմենների եւ քրդերի տնտեսական շահերը:

Նահանգների վարչական սահմանների դեմարկացիայի խնդրից եւ տնտեսական խաչվող շահերից զատ՝ խմբերի միջեւ սուր պայքար է ընթանում նաեւ քաղաքական իրավունքների ճանաչման ու հաստատման համար: Այդ տեսանկյունից Իրաքում անցյալ տարեվերջին քաղաքական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ առավելապես սուննի արաբներով բնակեցված նահանգներում լայն տարածում գտավ ինքնավարության համար պայքարը: Հատկապես մեծ արձագանք գտավ միացյալ Իրաքի կազմում «վարչական ու տնտեսական ինքնավարության» մասին Սալահեդդինի նահանգային խորհրդի որոշումը: Սալահեդդինին հետեւելով՝ այնուհետեւ Իրաքի ֆեդերալացմանն ուղղված որոշումներով կամ հայտարարություններով հանդես եկան այլ նահանգների (Անբար, Դիալա, Բասրա, Նինեվիա) վարչական մարմիններ, քաղաքական ուժեր ու գործիչներ: Նման զարգացումները շատ վերլուծաբանների հնարավորություն տվեցին կրկին խոսելու Իրաքի մասնատման հավանականության մասին:

Սակայն Իրաքի փլուզմանը տանող հիմնական շարժիչ ուժն, այնուամենայնիվ, ոչ թե քաղաքական իրավունքների ճանաչման համար սուննի արաբների ծավալած պայքարն է, այլ Իրաքում քրդերի հիմնած ինքնավար Քրդստանի գոյության փաստը: Վերջինս իր բոլոր ինստիտուտներով (նախագահ, խորհրդարան, զինված ուժեր, ներկայացուցչություններ բազմաթիվ երկրներում եւ այլն) կայացած մի պետություն է՝ առանց ֆորմալ ճանաչման: Հետսադամյան շրջանում ամերիկյան վարչակարգի օգնությամբ Իրաքի կառավարման գործում էական լծակների տիրանալու ու, հատկապես, մյուս կոնֆեսիոնալ խմբերի հետ վիճելի տարածքներ ունենալու հանգամանքներն այն հիմնական խոչընդոտներն են դարձել, որոնք քրդական քաղաքական ուժերին առայժմ ետ են պահում անկախական շարժում ծավալելու մտադրությունից:

Նորօրյա Իրաքում էթնոկոնֆեսիոնալ տարբեր խմբերի տարամետ շահերի առկայությունն այս երկրի ինքնուրույն զարգացման գլխավոր արգելքն է դարձել: Երկիրը վերածվել է տերությունների ու հարեւան պետությունների քաղաքական միջամտությունների կլանման հարմար հարթակի, որտեղ շահերի բախումն առավել խոցելի է դարձնում Իրաքի խաղաղ ապագան: Հատկապես հարեւան երկրներում ու դրանց շուրջ ծավալվող միջազգային քաղաքական զարգացումները մեծ անորոշություններ են ստեղծում Իրաքի հարցում: Առաջին հերթին դա կապված է Իրանի շուրջ իրադրության թեժացման հետ, որի պատճառով Պարսից ծոցում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: Ասվածի համատեքստում մատնանշելի է, որ իրադրության սրացմանը համընթաց գոյության իրավունք է ստացել նաեւ հենց այն վարկածը, որ Իրանին տեսանելի ապագայում ռազմական հարված հասցնելու պատճառով է Իրաքից ԱՄՆ զինուժը դուրս բերվել (պայմանավորված այն հարվածի տակ չդնելու հանգամանքով):

Բացի դրանից, Իրաքի համար լրացուցիչ անհանգստությունների առիթ են դարձել մյուս հարեւանի՝ Սիրիայի շուրջ զարգացումները, քանի որ Իրաքի կառավարությունն իր ձեռքը վերցրած շիաների ողջ ներուժի հետագա պահպանման գրավականը Սիրիայում ներկայիս ալավիտական կլանի իշխանության գոյությունն է: Տարածաշրջանի հորիզոնական քաղաքական առանցքի (Իրան-Իրաք-Սիրիա) վրա Ասադի վարչախումբը հանդես է գալիս Իրաքում շիաների իշխանության երաշխավորի դերում: Այդ վարչախմբի տապալման դեպքում Իրաքի շիաները, իրենց աշխարհաքաղաքական դերի թուլացման պատճառով, միջազգային հարաբերություններում կկորցնեն նշանակությունն ու հետեւաբար նաեւ՝ Իրաքում քաղաքական լծակների նշանակալից մասը:

Հակառակ հորիզոնականի՝ ուղղահայաց առանցքը (Սաուդյան Արաբիա-Իրաք-Թուրքիա) ծառայում է սուննի արաբների շահերին: Հարեւանների կողմից Իրաքի ներքին գործերին միջամտելու հարցում այդ առանցքն իր հերթին Իրաքի համար վերածվել է մեկ այլ նշանակալից մարտահրավերի, որտեղ առավել ակտիվ դերակատարություն է ստանձնել հատկապես թուրքական կողմը: Դրա վկայությունն էր հունվար ամսին Թուրքիայի եւ Իրաքի վարչապետների միջեւ ծավալված հեռակա լեզվակռիվը: Ի պատասխան Էրդողանի այն մեղադրանքների, որ Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունը դադարեցնի այլ խմբավորումներին (սուննի արաբներին) պատկանող քաղաքական գործիչների հետապնդումները, Ալ-Մալիքին Թուրքիային մեղադրեց Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Սրան հետեւեց Էրդողանի կտրուկ արձագանքը՝ «գաղափարը, որ Թուրքիան իբր միջամտում է Իրաքի ներքին գործերին, շատ տգեղ է եւ անհաջող»:

Մեծ տերությունների, ինչպես նաեւ շիաների ու սուննիների տարածաշրջանային խաչվող շահերի տիրույթում հայտնված Իրաքում, որտեղ երկրի կառավարման հարցում ներքին էթնոկոնֆեսիոնալ անհամաձայնություններից բացի, առկա է նաեւ ինքնիշխան քրդական պետության կառուցման խնդիրը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման բոլոր ճանապարհները մշուշոտ են թվում: Որպես թույլ ու մեծ երկրից օտար զինուժի դուրսբերման բնական հետեւանք՝ լրահոսերում անընդհատ մեծանում է տարածաշրջանային ռազմաքաղաքական ուժերի կամ Իրաքի քաղաքական խմբավորումների տարաբնույթ հնարավոր դաշինքների մասին տեղեկությունների արտահոսքը (նման վերջին օրինակներից մատնանշելի է նախորդած օրերին Թուրքիայի օգնությամբ Իրաքում քուրդ-սուննիական դաշինք ստեղծելու մասին տեղեկությունների շրջանառումը):

Իրաքում սպասվող Ազգային համաձայնության խորհրդաժողովից առաջ, որի հաջողության հարցում շատերը կասկածներ ունեն, նման ծրագրերի քննարկումն արդեն իսկ փոքրացնում է այս երկրի՝ երբեւէ ինքնուրույն քաղաքականությամբ հանդես գալու հնարավորությունը (հատկապես, որ ԱՄՆ «աջակցությամբ» կազմված Իրաքի սահմանադրությունը երկրի կառավարման հարցում ուղղաձիգ կենտրոնացված կառավարման հնարավորություն ուղղակի չի թողնում): Ըստ էության, Իրաքի միասնական ու խաղաղ ապագան առայժմ սարերի ետեւում է, իսկ Իրանի ու Սիրիայի շուրջ իրադրության թեժացումը՝ ընդամենը շաբաթների ու ամիսների խնդիր: Ուստիեւ Իրաքում ազգային համաձայնության շուրջ սպասելիքները դառնում են իրականությանը ոչ համահունչ տեսական ակնկալիքներ: Հեղինակ՝ Սարո Սարոյան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված