Հնդկաստանում դպրոցական նախաճաշի թունավորումից մահացել է 20 երեխա
Աշխարհ
Հնդկաստանի Բիհար նահանգում դպրոցական նախաճաշներից թունավորման արդյունքում մահացել է 20 երեխա: Նրանց մեծ մասը 10 տարեկանից փոքր է եղել. այսօր տեղեկացնում է NDTV-ն:
Դեռևս 35 երեխա այս պահին հիվանդանոցում է գտնվում: Նրանց թվում է նաև դպրոցական խոհարարը:
Բժիշկները պայքարում են մնացածների կյանքի համար: Սակայն նրանց իսկ խոսքերով` սննդի մեջ հայտնաբերվել է այնքան մեծ քանակությամբ «օտար ծագման քիմիական նյութ», որ դպրոցականներին փրկել շատ դժվար կլինի: Թե ինչ նյութի մասին է խոսքը, հայտնի չէ: Միջադեպը տեղի էր ունեցել երեքշաբթի օրը։ Երեխաները տանը կերել էին դպրոցում բաժանված անվճար նախաճաշը, որը բաղկացած է եղել բրնձից, լոբուց և սոյայից: Ծանր սննդային թունավորումը գրանցվել է 50 երեխաների մոտ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան