Ճապոնիայում առաջին անգամ դատի են տվել երկրի մաֆիայի` յակուձայի ղեկավարին
Աշխարհ
Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հայց է ներկայացվել երկրի խոշորագույն քրեական կազմակերպության` յակուձայի ղեկավարի դեմ, ումից պահանջում են հետ վերադարձնել սպառնալիքների և շանտաժի միջոցով ստացած գումարները:
Յակուձայի դեմ քրեական գործը հարուցվել է Նագոյա քաղաքի շրջանային դատարանում տեղական ռեստորանի նախկին տիրուհու կողմից: Նա պահանջում է իրենց վերադարձնել 175 հազար դոլար գումարը. հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Այս գումարի մեջ ներառվում է նաև կնոջ կողմից պահանջվող 50 հազար դոլար բարոյական փոխհատուցումը:
Համաձայն 2008-ին Ճապոնիայում ընդունված օրենքի` հանցագործ խմբավորումների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում իրենց ենթակաների հանցագործությունների համար: Դա հնարավորություն է տալիս պատասխանատվության կոչել մաֆիայի խոշոր պարագլուխներին, որոնց դեմ սովորաբար դժվար է կոնկրետ ապացույցներ հավաքել:
Սակայն որպես կանոն` մաֆիայի զոհերը մինչ այժմ խուսափել են դատարան դիմել իրենց իրավունքների պաշտպանության համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան