Քաղցը մարդկանց դրդում է չկշռադատված քայլերի. գիտնականներ
Աշխարհ
Քաղցի զգացում ունեցող մարդը կարող է դիմել անկանխատեսելի արարքների և գնալ չարդարացված ռիսկի` անմիտ որոշումներ կայացնելով: Այս եզրահանգմանն են հանգել Գերմանիայի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի նյարդակենսաբանները. մեջբերում է Korrespondent-ը:
Որոշումները, որոնք կայացնում է մարդը, կախված են այն հանգամանքից, թե որքան վաղուց է նա սնունդ ընդունել: Փորձը ցույց է տվել, որ քաղցած փորին մարդիկ հակված են ռիսկի` գնալով խոշոր խաղադրույքների, ներգրավվելով ֆինանսական արկածների մեջ:
Գիտնականները եկել են այն եզրակցության, որ քաղցը մասնակցում է որոշումների կայացման գործընթացին, և այդ ժամանակ արտաքին աշխարհի վտանգները կորցնում են իրենց նշանակությունը:
Նույն վարքն է նկատվում նաև կենդանիների մոտ. նրանք սկսում են ռիսկի դիմել, եթե երկար ժամանակ սնունդ չեն ընդունել: Ուստի՝ գիտնականները խորհուրդ չեն տալիս կյանքի լուրջ որոշումները կայացնել քաղցած փորին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան