Աշխարհը նշում է ՀԱՀ նախագահ Մանդելայի 95-ամյակը
Աշխարհ
Հարավաֆրիկյան հանրապետությունում նշում են երկրի առաջին սևամորթ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի 95-րդ տարեդարձը: Հուլիսի 18-ին այդ կապակցությամբ նրան շնորհավորել են աշխարհի ամենատարբեր պետությունների նախագահները: ՀԱՀ-ում այս օրը, որը 2009-ին ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հռչակվել էր Նելսոն Մանդելայի միջազգային օր, կնշվի մեծ շուքով:
ՀԱՀ-ն այն նշում է հետևյալ լոզունգով՝ «Գործի՛ր, ոգեշնչի՛ր փոփոխությունների, յուրաքանչյուր օր դարձրո՛ւ Մանդելայի օր»:
Առավոտյան ժամը 08-00-ին դպրոցի բոլոր աշակերտները միասին երգելու են «Ծնո՛ւնդդ շնորհավոր, Մանդելա՛»: Իսկ նրա հայրենի գյուղում նրա անունով կբացվի նոր կամուրջ, շահագործման կհանձնվի նորակառուց դպրոցը:
ՀԱՀ-ում կընթանա նաև «բարի գործերի 67 րոպե» ակցիա` համապատասխան Մանդելայի ակտիվ քաղաքական գործունեության 67 տարիների:
Մանդելան ռասիզմի դեմ պայքարող մեծ ակտիվիստ էր: «Ես կարծում եմ, որ ռասիզմը բարբարոսություն է, անկախ այն բանից` սևամորթն է ռասիստ, թե՝ սպիտակամորթը: Եթե ուզում ես հաշտվել թշնամուդ հետ, անհրաժեշտ է աշխատել նրա հետ, և այդժամ նա գործընկեր կդառնա»,-ժամանակին ասել է Մանդելան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան