Հերթական անսարքությունը՝ Boeing 787 Dreamliner-ում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Աշխարհ
Japan Airlines ավիաընկերությանը պատկանող, Բոսթոնից Տոկիո չվերթ իրականացնող Boeing 787 Dreamliner ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ թռիչքից մի քանի ժամ հետո նորից վերադառնալով օդանավակայան. տեղեկացնում է AFP-ն:
Թռիչքից որոշ ժամանակ անց օդաչուն անսարքություն է նկատել փոխանցման համակարգի և վառելիքի պոմպի աշխատանքի մեջ, ինչով պայմանավորված՝ վթարային վայրէջք է կատարել:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Բոսթոնի օդանավակայանում թռիչքից 6 ժամ անց:
Նշենք, որ 2013թ սկզբին Boeing 787 Dreamliner-ն ամբողջ աշխարհում դադարեցրել էր իր չվերթները օդանավում տեխնիկական անսարքության պատճառով՝ իոնային մարտկոցների բռնկման պատճառով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)