Չե Գևարայի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության գրանցամատյանում
Աշխարհ
Աշխարհահռչակ հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հուշարձանները» փաստագրական ժառանգության գրանցամատյանում. հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ կազմակերպության կուբացի կոորդինատոր Հուան Անտոնիո Ֆերնանդեսին:
Չե Գևարայի ձեռագրերի՝ այդ գրանցամատյանում ընդգրկվելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սան Կառլոս դե լա Կաբանյա ամրոցում նրա ավագ դուստր Ալեյդա Գևարայի ներկայությամբ: Ֆերնանդեսի խոսքերով՝ որոշումը կայացվել էր դեռևս 1 ամիս առաջ և դա վկայում է ՄԱԿ-ի կողմից լատինամերիկյան և համաշխարհային հեղափոխական գաղափարներում Չեի ունեցած ներդրումը ճանաչելու մասին, ինչը նրան վերածել է ապստամբական շարժումների, ազատագրման և ինտերնացիոնալիզմի խորհրդանշի:
ՅՈւՆԵՍԿՕ-ի գրանցամատյանում ընդգրկված 431 ձեռագրերը վերաբերում են Չեի կյանքին և գործունեությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան