Ճապոնացի գիտնականները հավերժ երիտասարդության գաղտնիքը գտել են խխունջների մեջ
Համաշխարհային Մամուլ
Ճապոնացի գիտնականները պնդում են, թե հավերժ երիտասարդության գաղտնիքը խխունջների լորձի մեջ է: Մասնագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել՝ ուսումնասիրելով հին հունական բժիշկների փորձը, ովքեր դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում մաշկը բուժում էին խխունջներով: Հիպոկրատը, օրինակ, խորհուրդ էր տալիս բուժակներին այդ լորձը խառնել թթված կաթի հետ՝ ավելացնելով կոտրատած խխունջե պատյաններ:
Ճապոնացիները եկել են այն եզրակացության, որ կպչուն զանգվածը, որն արտադրում են խխունջները, խոնավացնող հատկություն ունի և նպաստում է բջիջների վերականգնմանը: Բացի այդ, շնորհիվ սպիտակուցների, հակաօքսիդանտների բարձր պարունակության՝ այն նպաստում է կնճիռների հարթեցմանն ու բարելավում է մաշկի գույնը: Այն անփոխարինելի է նաև այրվածքների և սպիների բուժման համար:
Ճապոնիայում խխունջային թերապիայի մեկ սեանսը տևում է մի քանի ժամ և արժի 250 դոլար. գրում է The Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում