Խորտակված Կոստա Կոնկորդիա նավի սեփականատերերի նկատմամբ դատավճիռ է կայացվել
Աշխարհ
Իտալիայի դատարանը վճիռ է կայացրել Կոստա Կոնկորդիա խորտակված նավի սեփականատեր Costa Crociere ընկերության 5 աշխատակիցների նկատմամբ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, նրանք դատապարտվել են 1-ից 2 տարվա ազատազրկման:
Բոլոր 5 աշխատակիցները նախկինում ճանաչել էին իրենց մեղքը: Նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետտինոյին դատելու են առանձին:
Կոստա Կոնկորդիա նավը չափից շատ էր մոտեցել իտալական Ջիլյո կղզուն և բախվելով ժայռաբեկորին՝ խորտակվել էր 2012 թ. հունվարի 14-ին: Տախտակամածի վրա կար 4200 մարդ, որոնցից 32-ը զոհվել էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան