Պանամայում առգրավված հյուսիսկորեական նավի վրա խորհրդային զինամթերք է հայտնաբերվել
Աշխարհ
Պանամայի իշխանությունները ուսումնասիրել են Կուբայից ժամանած հյուսիսկորեական նավից առգրավված բեռը, որտեղ հայտնաբերել են МиГ-21 2 ինքնաթիռ: Անօրինական բեռի լուսանկարը իր Թվիթերի էջում հրապարակել է Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին:
Հյուսիսկորեական նավը առգրավվել էր Պանամայում՝ հուլիսի 10-ին՝ սովորական մաքսային զննումից հետո, որի ընթացքում նավի վրա գտնվող կոնտեյներներում հայտնաբերվել էր զինամթերք, որոնց թվում՝ հրթիռային համակարգերի տարրեր: Նավի անձնակազմի 35 անդամները ձերբակալվել էին:
Կուբան իր հերթին հայտարարել է, որ նավում գտնվում էին օգտագործման համար ոչ պիտանի սպառազինություններ, որոնք ուղևորվում էին Հյուսիսային Կորեա՝ վերանորոգման համար: Ամեն դեպքում, Պանամայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին, որպեսզի նրա փորձագետները զննեն բեռը: Դա անհրաժեշտ է՝ պարզելու, թե այս իրավիճակում չի խախվել արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որով արգելվում է ցանկացած տեսակի զենք ներմուծել կամ արտահանել Հյուսիսային Կորեա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան