Կրեմլում չեն հաստատում Պուտինի՝ Իրան կատարվելիք այցելության լուրերը
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել դեպի Իրան երկրի ղեկավարի կատարվելիք այցելության մասին լուրերը: Ինչպես ավելի վաղ գրում էր Коммерсант պարբերականը, Վլադիմիր Պուտինը օգոստոսի 12-13-ը պլանավորում է այցելել Իրան:
«Ես դեռևս չեմ կարող հաստատել այդ լուրերը,-ասել է Պեսկովը РИА Новости-ն տված հեռախոսազրույցի ժամանակ։ -Շատ այցեր են պլանավորվում, սակայն դրանց մասին ոչինչ դեռ հայտնի չէ: Երբ որ դրանք համաձայնեցվեն, այդ մասին կբարձրաձայնվի»,-ասել է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)