Մեքսիկայում թմրավաճառների և ոստիկանության միջև հրաձգությունից զոհվել է 22 մարդ
Աշխարհ
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Միչիոկան նահանգի 6 քաղաքներում զինված բախումներ են տեղի ունեցել դաշնային ոստիկանության և խոշոր թմրավաճառների խմբավորման անդամների միջև:
Մեքսիկայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հատուկ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 20 գրոհային և 2 ոստիկան:
Միչիոկան նահանգը իշխանություններին հակադրվող թմրախմբերի հայտնի կենտրոն է, որի անդամները իրենց անվանում են «տամպլիերներ»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)