Հնդկաստանում ԱՄՆ-ի փոխնախագահի վրա կապիկներ են հարձակվել և «ռմբակոծել» մրգերով
Աշխարհ
Հնդկաստանի մայրաքաղաքում մի խումբ կապիկների կողմից կազմակերպած կատակը գրեթե տապալել է Նյու Դելիում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնական այցի ընթացքում կազմակերպվող հանդիսավոր արարողությունը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, միջադեպը տեղի էր ունեցել հնդիկ ազատագրական շարժման գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանն այցելելու ընթացքում: Նախքան Բայդենն ու իր կինը կհասցնեին Գանդիի թոռան հետ լուսանկարվել, թանգարանի մոտակայքում գտնվող մանգոյի ծառերի վրա հայտնվել են մի խումբ կապիկներ, որոնք սկսել են ծառերի վրայից փոխնախագահի վրա նետել մանգոյի պտուղները: Միջադեպից ոչ ոք չի տուժել, սակայն կապիկների արարքը լուրջ անհանգստություն է առաջ բերել փոխնախագահի թիկնապահների և հնդկական անվտանգության աշխատակիցների մոտ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան