Ջուլիան Ասանժը ստեղծել է Wikileaks կուսակցություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար
Աշխարհ
Ջուլիան Ասանժը հիմնադրել է Wikileaks կուսակցությունը, որպեսզի մասնակցի Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններին. հայտնում է FOX News-ը:
Գաղտնի փաստաթղթեր հրապարակած Wikileaks կայքի հիմնադիր Ասանժը ցանկություն է հայտնել 7 մանդատ ստանալ իր կուսակցության համար Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատում:
Նրա խոսքերով՝ դա կնշանակի սենատում աշխատանքի վերցնել լավագույն լրագրողներին, ովքեր զբաղվում են անկախ հետաքննությամբ:
«Մենք չենք ընդունելու օրենքներ կամ կառավարական ծրագրեր, որոնք հիմնված կլինեն ոչ ճշգրիտ, ամբողջովին չհրապարակված ու ոչ ադեկվատ տեղեկությունների հիման վրա»,-ասել է Ասանժը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)