Միչիգանի երկինքը պատվել է նարնջագույն ամպերով
Աշխարհ
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչները մի քանի ժամ շարունակ ականատես են եղել բացառիկ բնության երևույթներից մեկին: Երկնքում առաջացել են տարօրինակ նարնջագույն ամպեր, որոնք արտաքինից փուչիկի տեսք են ունեցել: Տեղաբնակները վախեցել են, թե կարող է փոթորկի կամ տորնադոյի նախազգուշացում լինել:
Օդերևութաբան Ջեֆ Լասթը հանգստացրել է բնակիչներին՝ բացատրելով, որ դրանք այսպես կոչված «ստինքաձև» ամպեր են: Նա նշել է, որ երբեմն իրոք դա կարող է փոթորկի նախազգուշացում լինել կամ էլ՝ հարյուրավոր կմ բարձրության վրա օդային տատանումների նախանշան: Դրանց առաջացմանը նպաստում է օդի բարձր խոնավությունը և ջերմաստիճանի կտրուկ տատանումները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)