Պղծել են Աբրահամ Լինքոլնի հուշարձանը
Աշխարհ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Ազգային ծառուղում վեր խոյացող Աբրահամ Լինքոլնի հուշարձանը հուլիսի 26-ի գիշերը պղծվել է բարբարոսների կողմից. գրում է CBS News-ը:
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք կանաչ գույնի ներկ են լցրել Լինքոլնի արձանի վրա: Այս կապակցությամբ հուշարձանը փակ է այցելուների համար:
Ոստիկանները հայտարարել են, որ արդեն սկսել են գործի հետաքննությունը:
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանը բացվել էր 1922-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)