Իսկական սեր. նույն օրը ծնված ու 75 տարի միասին ապրած ամուսինները մահացել են 1 օրվա տարբերությամբ
Աշխարհ
Հարավային Կալիֆորնիայում նույն օրը ծնված տղամարդն ու կինը, ովքեր ամուսնացել էին բազում տարիներ առաջ և անցած տարի նշել իրենց ամուսնության 75-ամյակը, մահացել են 1 օրվա տարբերությամբ. գրում է Associated Press-ը:
94-ամյա Հելեն Բրաունը մահացել է հուլիսի 16-ին, իսկ նրա ամուսինը՝ 94-ամյա Լես Բրաունը, 1 օր անց՝ հուլիսի 17-ին: Կինը մահացել է ստամոսքի քաղցկեղից, իսկ ամուսինը տառապում էր Փարկինսոնի հիվանդությամբ: Այս մասին պատմել է նրանց որդին:
Ամուսինները ծնվել էին 1918 թվականի Նոր տարվա նախօրեին, ծանոթացել էին դպրոցում, և 18 տարեկանում՝ փախել միասին՝ վստահ լինելով, որ ծնողները դեմ կլինեն իրենց ամուսնությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)