Բրազիլիայում ցուցարարները գրոհել են բանկային 10 մասնաճյուղերի վրա
Աշխարհ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով. գրում է Agence France-Presse-ը:
Ցուցարարերը փողոց էին դուրս եկել՝ ի նշան աջակցության Ռիո դե Ժանեյրոյի ցուցարարներին, ովքեր պահանջում են նահանգապետի հրաժարականը: Բողոքի երթից քիչ անց ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերն ու գրոհել 10 բանկային մասնաճյուղերի վրա և հրդեհել տեղական հեռուստաընկերության ավտոմեքենան:
Ոստիկանությունը ստիպված է եղել ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ցույցերը Բրազիլիայում շարունակվում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի այցելության ֆոնի վրա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան