Խոհարարին վտարել են Նոր Զելանդիայից չափազանց գեր լինելու համար
Աշխարհ
Նոր Զելանդիայի իշխանությունները Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացուն հայտարարել են, որ վերջնս չափից դուրս գեր է իրենց երկրում ապրելու համար. գրում է BBC-ն:
Գլխավոր խոհարար աշխատող Ալբերտ Բուիթեն հուիսին և նրա կնոջը՝ Մարթային մերժել են աշխատանքային վիզան երկարաձգելու համար ներկայացրած հայտը:
Միգրացիոն իշխանություններն իրենց այդ որոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ խոհարարը ավելորդ քաշ ունի. նա կշռում է 130 կգ: Դրա հետևանքով տղամարդու մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, և սոցիալական ծառայությունները ստիպված կլինեն ստանձնել նրա բուժման ծախսերը:
Նշենք, որ Ներ Զելանդիան աշխարհում Մեքսիկայից և ԱՄՆ-ից հետո ավելորդ քաշ ունեցող բնակիչների քանակով 3-րդն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան