Նախօրեին վիրավորված Թեոդոսիայի քաղաքապետը հիվանդանոցում մահացել է
Աշխարհ
Նախօրեին հրազենային վնասվածք ստացած Ղրիմի Թեոդոսիա քաղաքի քաղաքապետը երեկոյան հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Բժիշկները 3 վիրահատական միջամտություն են կատարել, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Քաաղաքապետի սպանության գործով հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Ալեքսանդր Բարտենևի վրա հարձակվել էին շաբաթ գիշերը իր տան մուտքի մոտ: Հանցագործը մեջքից որսորդական հրացանով կրակ էր արձակել, որից հետո տղամարդկանց միջև կռիվ էր սկսվել: Ի վերջո, հանցագործը փախուստի էր դիմել: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության զենքը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)