2 մլն մարդ է հավաքվել Ռիո դե Ժանեյրոյի լողափում՝ Հռոմի Պապի պատարագը լսելու
Աշխարհ
Շաբաթ օրը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքի Կոբակաբանա լողափում 2 մլն մարդ է հավաքվել՝ սպասելով Հռոմի Պապի մասնակցությամբ պատարագի մատուցմանը:
Մարդիկ շաբաթ օրը լույս կիրակի գիշերը անցկացրել են լողափում՝ սպասելով կիրակօնօրյա պատարագին, որը կմատուցի ինքը պոնտիֆիկոսը:
Պատարագը կեզրափակի երիտասադրության համաշխարհային օրվա կապակցությամբ 6-օրյա միջոցառումները:
Քաղաքի իշխանությունները ակնկալում են, որ պատարագին մասնակցած մարդկան քանակով նոր ռեկորդ կսահմանեն Ռիո դե Ժանեյրո քաղաքի պատմության մեջ: Քաղաքապետարանի կանխատեսումներով՝ պատարագին կմասնակցի 2.5-3 մլն մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան