Հայտնի է դարձել Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների մեկնարկի օրը
Աշխարհ
3 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները կընթանան այս երեքշաբթի օրը. գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի օգնականի հայտարարությանը:
Նրա խոսքերով՝ Աբբասը բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրիից: Հանդիպումը, որը նախաձեռնել է Քերրին, տեղի կունենա Վաշինգտոնում:
Հիշեցնենք, որ բանակային գործընթացի նախօրեին Իսրայելը իր բանտերից ազատ էր արձակել 104 պաղեստինցի բանտարկյալների: Պաղեստինյան կողմը ողջունել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ պատրաստ է օգտվել բանակցային գործընթացի մեկնարկով տրվող հնարավորություններից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)