Նավթազանգվածը հասել է Թաիլանդի ափերին
Աշխարհ
Հարավչինական ծովում նավթային տանկերից արտահոսած հսկայական նավթային զանգվածն արդեն հասել է Թաիլանդի հանգստավայրային Սամեթ կղզուն, որի հետևանքով տարհանվել են Աո Պրաո լողափում հանգստացող բոլոր զբոսաշրջիկները: Կղզու մյուս լողափերը չեն տուժել:
Բնապահպանների գնահատականով՝ լողափի տարածքում ի հայտ է եկել շուրջ 5 տոննա նավթ:
Հիշեցնենք, որ 2,5 կմ երկարությամբ և 800 մ լայնությամբ հսկա նավթազանգվածը հայտնվել էր Հարավչինական ծովում` 50 տոննա նավթահումքի արտահոսման հետևանքով: Այս պահին լիկվիդացվել է թափված նավթի 70%-ը. գրում է Корреспондент-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան