«Փակում ենք կուսության ինստիտուտը». բողոքում են վրացուհիները
Վրաստան
Վրաստանում «Ֆեմենուհիների անկախ խումբը» հուլիսի 30-ին բողոքի ակցիա է կազմակերպում Թբիլիսիի փորձաքննությունների ազգային բյուրոյի մոտ. գրում է «Грузия-Online»-ը` հղում կատարելով կազմակերպության տարածած հայտարարությանը: Բողոքի ակցիան, որ կրում է «Փակում ենք կուսության ինստիտուտը», կմեկնարկի ժամը 19-00-ին:
Facebook սոցիալական կայքում ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 400-ից ավել մարդ:
Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ կուսությունը չի կարող 21-րդ դարում մարդու բարոյականության չափանիշ լինել, քանի որ հարված է հասցնում կնոջ հիմնարար իրավունքներին` լինել ազատ իր ընտրության մեջ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ այդ ինստիտուտի կենսունակությանը նպաստում են նաև պետական մարմինները, որոնց թվում՝ փորձաքննությունների ազգային բյուրոն, որը կուսության ստուգման համապատասխան հետազոտություններ է անցկացնում:
Բյորոյի տվյալներով՝ 35-40 տարեկան 200 կին ամեն տարի դիմում է կուսությունը վերականգնելու խնդրանքով: Նման վիրահատության արժեքը կազմում է 107 դոլար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան