Հոնգկոնգում Samsung Galaxy S4 սմարթֆոնից հրդեհվել է մի ամբողջ տուն
Աշխարհ
Հոնգկոնգում հրդեհի արդյունքում, որի պատճառը Galaxy S4 սմարթֆոնն է եղել, այրվել է մի ամբողջ տուն. գրում է vesti.ru-ն:
Հեռախոսի տիրոջ խոսքերով` ինքը խաղ էր խաղում իր սմարթֆոնով, երբ այն հանկարծակի այրվել է: Խուճապի մատնված տուժածն այն նետել է բազմոցի վրա, սակայն քանի որ այն հրդեհավտանգ նյութերից էր պատրաստված, արագ բռնկվել է և տարածվել ողջ բնակարանով մեկ:
Միջադեպի արյդունքում ոչ ոք չի տուժել: Ինչպես պնդում է Հոնգկոնգի բնակիչը, իր Galaxy S4-ն ունեցել է օրիգինալ արտադրության մարտկոցի լիցքավորման ապարատ:
Samsung ընկերությունը մտադիր է քիմիական անալիզի ենթարկել սմարթֆոնի մնացորդները բնակչի տված ցուցմունքը ճշտելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան