Հոնդուրասում բռնկված Դենգեի համաճարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Աշխարհ
Հոնդուրասի իշխանությունները երեքշաբթի օրը երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ տարածում գտնող Դենգեյի համաճարակի պատճառով:
Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը կայացվել է երկրի նախագահի կողմից ղեկավարված նախարարների կաբինետի ժողովի արդյունքում: Պաշտոնական տվյալներով՝ տարվա սկզբից այս համաճարակը խլել է արդեն 19 մարդու կյանք, իսկ 14 հազար հոգի էլ արդեն վարակված է այդ վտանգավոր հիվանդությամբ: Վերջինս տարածվում է մոծակների միջոցով:
Դենգեի տենդը վիրուսային հիվանդություն է: Այն Լատինական Ամերիկա է ներթափանցել Ասիայից ներգաղթած բնակիչների միջոցով: Տրոպիկական գոտու երկրներում այդ հիվանդությունը տարեկան խլում է հազարավոր մարդկանց կյանք:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)