Քննիչը կասկածվում է խուզարկության ժամանակ 11մլն. ռուբլի հափշտակելու մեջ
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգի ոստիկանության ավագ քննիչը կասկածվում է խուզարկության ժամանակ 11մլն. ռուբլի հափշտակելու մեջ։ Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի՝ Սանկտ Պետերբուրգի վարչությունը։
26-ամյա Ռուստամ Բուլգակովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի` միանգամից երեք հոդվածներով՝ գողության, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։ Քննչական մարմինը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Միջոցներ են ձեռնարկվում` պարզելու նրա հնարավոր հանցակիցներին։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Բուլգակովը կոմերցիոն մի ընկերությունում մայիսի 22-ին խուզարկություն է կատարել։ Իր մի քանի համախոհների հետ միասին նա ընկերության չհրկիզվող պահարանից գողացել է 11 մլն ռուբլի եւ փորձել դա թաքցնել՝ խուզարկության արձանագրության մեջ ներառելով կեղծ տվյալներ, թե, իբր, առգրավվել է 2,3 միլիոն ռուբլի եւ 2,5 հազար դոլար։
Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումից հայտնել, որ նշանակվել է նաեւ ծառայողական քննություն, եւ Բուլգակովի մեղքը հիմնավորվելու դեպքում նա կհեռացվի համակարգից, իսկ նրա վերադասները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության։
Հեղինակ` «Փաստինֆո»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան