Ուրուգվայի խորհրդարանն օրինականացրել է մարիխուանան
Աշխարհ
Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ է ընդունել մարիխուանայի օրինականացման մասին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 96 պատգամավորներից 50-ը. գրում է BBC-ն:
Այժմ օրինագիծը դրվելու է Սենատի քննարկմանը: Եթե օրենքը վերջնականապես ընդունվի, ապա Ուրուգվայում հնարավոր կլինի օրինական ճանապարհով աճեցնել, օգտագործել և վաճառել մարիխուանա: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք կունենա ամսական գնել 40 գրամ թմրանյութ:
Օրենքը, սակայն, ունի իր սահմանափակումները: Մարիխուանան վաճառվելու է միայն պետական հաստատություններում: Թմրանյութը գնելու իրավունք ունենալու են 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր գրանցված կլինեն տվյալների հատուկ բազայում: Օտարերկրացիներին վաճառքն արգելվելու է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան