Կանարյան կղզիներում զբոսանավի վրայից առգրավվել է կես տոննա կոկաին
Աշխարհ
Իսպանիայի ոստիկանությունը Ատլանտյան օվկիանոսի Կանարյան կղզիների մոտակայքում՝ զբոսանավի վրայից կոնֆիսկացրել է 500 կգ կոկաին տեսակի թմրանյութ. գրում է AFP-ն՝ հղում կատարելով Իսրպանիայի ՆԳՆ-ին:
Գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից ձերբակալվել է 5 մարդ՝ 2 իսպանացի, 1 ամերիկացի, 1 իռլանդացի և 1 ավստրալուհի: Մաքսանենգերի այս խումբը թմրանյութերի խոշոր քանակ էր ներկրում Հարավային Ամերիկայից Կաբո Վերդե, որտեղից էլ ավելի մանր քանակներով այն տեղափոխում էին Կանարյան կղզիներ:
Կոկաինից բացի՝ ոստիկանությունը զբոսանավի վրա հայտնաբերել է զինամթերք, 135 հազար եվրոյի թանկարժեք քարեր և ոսկի, ինչպես նաև՝ 40 հազար եվրո կանխիկ գումար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան