Գերմանիան ԱՄՆ-ից և Բրիտանիայից հետո 2 օրով փակում է Եմենում իր դեսպանատունը
Աշխարհ
Գերմանիան ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո փակում է Եմենում իր դեսպանատունը ահաբեկչության սպառնալիքների պատճառով. տեղեկացնում է Գերմանիայի ԱԳՆ-ն, գրում է Podrobnosti-ն:
Սանայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը փակ կլինի կիրակի և երկուշաբթի օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արտասահմանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել էր ահաբեկչության հնարավոր վտանգի մասին, հատկապես՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Դրանից հետո նաև Բրիտանիայի ԱԳՆ-ն էր հայտարարել, որ Եմենում իր դեսպանատունը 2 օր փակ է լինելու՝ հարձակման վտանգից խուսափելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան