Ինտերպոլը գլոբալ տագնապ է հայտարարել բանտերից ահաբեկիչների փախուստի պատճառով
Աշխարհ
Ինտերպոլը օգոստոսի 3-ին գլոբալ տագնապ է հայտարարել Իրաքի, Լիբիայի և Պակիստանի բանտերից մի խումբ ահաբեկիչների փախուստի պատճառով, որի կազմակերպման մեջ կասկածում են Ալ Քաիդա շարժմանը. գրում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտարարել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, վերջին մեկ ամսվա մեջ փախուստի արդյունքում ազատության մեջ են հայտնվել հարյուրավոր ահաբեկիչներ, նաև` այլ հանցագործներ:
Ինտրեպոլը կոչ է արել իր կազմակերպության անդամ երկներին օգնել հետաքննել դեպքերը` պարզելու համար, թե կապված են արդյոք իրար հետ այս փախուստները, ինչպես նաև` կանխել հետագա հարձակումները: Այս նախազգուշացումը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին հուլիսի 4-5-ը ընկած հատվածում փակել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները` անվտանգության նկատառումներից ելնելով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան