Եմենում տեղական ցեղերի կողմից պայթեցվել է երկրի գլխավոր նավթատար խողովակը
Աշխարհ
Եմենում տեղական ցեղերի ներկայացուցիչները պայթյուն են կազմակերպել երկրի գլխավոր նավթատար խողովակի վրա. հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Այս պահին հում նավթի մատակարարումը նավթատար խողովակներում դադարեցվել է:
Նավթատարի այս հատվածն իր աշխատանքները վերականգնել էր միայն մի քանի օր առաջ: Նախքան այդ պայթյունը այդտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում:
Նշենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիան հայտարարել էր Եմենում կիրակի և երկուշաբթի օրերին իր դեսպանատան փակման մասին: Նման քայլ էին ձեռնարկել նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)