Կենդանաբանական խանութից փախած վիշապօձը խեղդել է 2 երեխայի
Աշխարհ
Կանադայի Քեմբելթոն քաղաքում կենդանիների վաճառքի մասնագիտացված խանութից փախած օձը խեղդել է 5 և 8 տարեկան երկու երեխայի. գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Կանադայի ոստիկանությանը:
Երկուշաբթի գիշերը օձը կարողացել է ինչ-որ կերպ դուրս պրծնել շենքի առաջին հարկում գտնվող խանութի իր ապակե վանդակից և օդափոխիչ համակարգի խողովակներով սողալով բարձրանալ նույն շենքի 2-րդ հարկ, որտեղ գտնվում էր խանութի տիրոջ բնակարանը: Մտնելով ննջասենյակ, ուր քնած են եղել երեխաները, նա խեղդել է նրանց քնի մեջ:
Առավոտյան դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բռնել սողունին:
Նշենք, որ 2009-ից Կանադայում թույլատրել էին ոչ թունավոր էկզոտիկ կենդանիների վաճառքը: Երեխաներին խեղդած վիշապօձը 3 մետր երկարություն է ունեցել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)