Հիրոսիմա քաղաքում հարգել են միջուկային ռումբի զոհերի հիշատակը
Աշխարհ
Այսօր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ընթանում են 2-րդ համաշխարհային պատերազմի դաժան իրադարձությունների հիշատակին նվիրված միջոցառումները: 1945թ. օգոստոսի 6-ին ամերիկյան ռմբակոծիչները Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետեցին՝ ոչնչացնելով այն երկրի երեսից, ինչի հետևանքով զոհվեց 80 հազար մարդ, մոտավորապես այդքանն էլ մահացավ ճառագայթումից:
Խաղաղության զբոսայգում ավանդաբար ընթացել է զոհերի հիշատակի արարողությունը, որին հետևել է մեկ րոպե լռություն:
Նագասակի քաղաքում հիշատակի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ միջուկային ռումբի կիրառման միակ դեպքն է: Տարիներ անց զինվորական փորձագետները եկան այն եզրակացությանը, որ տվյալ շրջանում պատերազմական իրավիճակը չէր պահանջում նման կտրուկ ռազմական միջամտություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան