Վրաստանում հիշում են 2008թ. ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան այսօր ժամը 12.30-ի սահմաններում կայցելեն Մուխաթգվերդիում գտնվող զինվորների եղբայրական գերեզմանը, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն 2008թ. օգոստոսի 8-ին սկսված ռուս-վրացական պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին:
17.30-ին Գորիի կենտրոնական հրապարակում տեղի կունենա զինծառայողների երդմնակալության արարողություն:
2008թ. զինված հակամարտության ընթացքում վրացական կողմից զոհվել է 188 զինծառայող և 396 խաղաղ բնակիչ:
2008թ. օգոստոսին սկսված մեծածավալ ռազմական գործողությունների արդյունքում Ռուսաստանն իր զորքերը մտցրեց Ցխինվալի` դուրս մղելով այնտեղից վրաց զինվորականներին: Ավելի ուշ` օգոստոսի վերջին, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ի պատասխան դրա`Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում