Նյու Յորքի մետրոյում շնաձուկ է հայտնաբերվել
Աշխարհ
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի վագոններից մեկում սատկած շնաձուկ է հայտնաբերվել, գրում է CNN-ը:
Շնաձկան մարմինը հայտնաբերվել էր կեսգիշերին` Մանհեթենով ընթացող գնացքում: Ականատեսների վկայությամբ` շնաձկան երկարությունը 50 սմ-ից ավելին է եղել, իսկ քաշը կազմում էր 2-ից 5 կգ:
Մետրոյի ուղևորները սկսել են լուսանկարվել շնաձկան հետ` նրա բերանում դնելով զանազան առարկաներ:
Թե ինչպես է շնաձուկը հայտնվել մետրոյում, հայտնի չէ: Ստորգետնյա տրանսպորտի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ միջադեպը հետաքննել չեն պատրաստվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)