Սաուդյան Արաբիան Ռուսաստանին 15 մլրդ է առաջարկել Ասադին օգնելուց հրաժարվելու դիմաց. Times
Համաշխարհային Մամուլ
Սաուդյան Արաբիան Ռուսաստանին 15 մլրդ դոլար է առաջարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները խզելու դիմաց, գրում է The Times-ը`հղում կատարելով մերձավորարևելյան իր աղբյուրներին: Ինչպես ենթադրում է թերթը, Սաուդյան Արաբիան, որն Ասադի ռեժիմի մոլի հակառակորդն է, ցանկանում է օգտագործել իր ֆինանսական ռեսուրսները Սիրիայում ընթացող պատերազմին վերջ դնելու համար:
Պարբերականի տվյալներով`սաուդյան հետախուզական ծառայության ղեկավար արքայազն Բանդար բեն Սուլթանն օրերս եղել է Մոսկվայում, որտեղ նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գործարքի պայմանների համաձայն`Սաուդյան Արաբիան Ռուսաստանից գնելու է 15 մլրդ դոլարի զենք, իսկ Ռուսաստանը հրաժարվելու է Եվրոպային բնական գազ մատակարարելու մենաշնորհի համար պայքարելուց, գրում է թերթը`հղում կատարելով անանուն արևմտյան դիվանագիտական իր աղբյուրներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում