Վրաստանը ռուսական շուկայի կարիքը չունի, այն քայքայվում է. Սաակաշվիլի
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ենթադրում է, որ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած կառավարությունը պետք է դուրս գա այլ շուկաներ և ոչ թե կառչի ռուսականից, քանի որ առանց ռուսական շուկայի էլ կարելի է ապրել: Նրա կարծիքով` հենց այդ պետության տնտեսությունն է աստիճանաբար դեպի անկում գնում, դեպի որին, հաստատ, ձգտել պետք չէ:
«Առանց ռուսական շուկայի մենք շատ ավելի արագ էինք զարգանում, և դա փաստ է»,- ասել է ՎՀ նախագահը Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա կարծիքով` Վրաստանը պետք է խուսափի հարևաններից տնտեսական կախվածության մեջ լինելուց: «Ռուսաստանի ներսում լուրջ տնտեսական ճգնաժամ է, ուստի մենք պետք է լավ վիճակում լինենք: Մենք իրավունք չունենք դադարեցնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, որպեսզի կախված չլինենք Ռուսաստանից»,-ասել է Սաակաշվիլին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում