Չեչեն նախագահ Կադիրովը մուսուլմաններին սխալ տոնի առթիվ է շնորհավորել
Աշխարհ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ներողություն է խնդրել մուսուլմաններից` նրանց սխալ տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:
ԻՆչպես գրում է Լenta.ru-ն, Կադիրովը օգոստոսի 8-ին համացանցի միջոցով շնորհավորել է մուսուլմաններին Կուրբան բայրամի կապակցությամբ, թեպետ այսօր ողջ մուսուլմանական աշխարհը նշում է մեկ այլ տոն` Ուրազ Բայրամը:
Չեչեն նախագահը ի վերջո ներողություն է խնդրել թյուրիմացության համար` պատճառաբանելով սաստիկ հոգնածությամբ:
Նախատոնական օրերի խառնաշփության մեջ ես գրեթե չեմ քնել, և դա իմ ցրվածության պատճառնէ եղել, ինչի արդյունքում ես շփոթել եմ 2 տոները: Կարծում եմ ինձ կներեք, ասել է Կադիրովը:
Ուրազ բայրամը նշվում է մուսուլմանական պահքի` Ռամադան աmսվա ավարտին: Իսկ Կուրբան Բայրամը (այս տոնն իր այդ անվանումը ստացել է թյուրքալեզու ժողովուրդների մոտ, արաբական աշխարհն այն կոչում է Աիդ ալ Ադհա: Ծնթ.Լուրեր.com) նշվում է ուխտագնացությամբ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում