40 տարի` ջունգլիներում. հայտնաբերվել են հայր և որդի Մաուգլիներ
Աշխարհ
Վիետնամի ջունգլիներում հայտնաբերվել է մի տղամարդ, ով 40 տարի շարունակ իր տղայի հետ ապրել է անտառներում` քաղաքակրթությունից հեռու, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
82-ամյա տղամարդն ու իր 41-ամյա տղան անհետ կորել էին 1971-ին` դեռևս նախքան Վիետնամի պատերազմի ավարտը: Հայրնեի գյուղը, ուր ապրում էին հայր ու որդի`հրթիռակոծվել էր ամերիկյան ռազմա-օդային ուժերի կողմից, որի արդյունքում սպանվել էին ընտանիքի մյուս անդամները:
Հորն ու որդուն գտել են բնակավայրից 40 կմ հեռավորության վրա:
Հայրը կարողանում է հաղորդակցվել իր հայրենի բարբառով, իսկ տղան ընդամենը մի քանի բառ է կարողանում խոսել:
40 տարի շարունակ նրանց սննդակարգում միայն ջունգլիների բանջարեղեններն ու մրգերն են եղել: Երբեմն նրանք նաև որսի են գնացել, նշում են ԶԼՄ-ները:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում